Իսկապե՞ս հայերեն է խոսում
Այո, և դա հիմնական տարբերությունն է։ HighChat-ը կառուցված է հենց հայերենի համար — ճիշտ ուղղագրությամբ, բնական ձևակերպումներով, արևելահայերենի աջակցությամբ։ Համաշխարհային բոտերը հայերեն խոսում են թարգմանական, շինծու ոճով. HighChat-ը՝ ոչ։
Ի՞նչ լեզուներ է հասկանում
Հայերեն, ռուսերեն, անգլերեն և լատինատառ հայերեն (տառադարձ՝ «barev, inch arje»)։ Բոտը հայտնաբերում է լեզուն ամեն զրույցում և պատասխանում նույն լեզվով (եթե Սահմանափակումներում այլ բան չեք սահմանել)։
Կայք պետք է ունենա՞մ
Ոչ։ Կարող եք օգտվել Հանրային զրույցի էջից՝ մեկ հղումով, և լրացնել Բիզնեսի պրոֆիլը՝ բոտին գիտելիք տալու համար։ Կայք ունենալու դեպքում բոտը կարող է ինքն իրեն սերտել ձեր կայքից։
Որքա՞ն է արժե
Մոդելի բանալիները ձերն են (BYOK) — վճարում եք ուղիղ մատակարարին ձեր օգտագործած թոքենների համար, առանց մեր վերավաճառքի։ Թոքենների ծախսը տեսնում եք Վերլուծություն էջում։ Հարթակի փաթեթների մասին գրեք մեզ։
Բոտը կհորինի՞ պատասխաններ
Ոչ։ Եթե պատասխանը գիտելիքում չկա, բոտն ազնվորեն ասում է, որ չգիտի, ու առաջարկում մարդու օգնություն։ Աջակցության բոտը, որ գուշակում է, ավելի վատ է, քան բոտ չունենալը։
Կարո՞ղ եմ ինքս պատասխանել, երբ պետք է
Այո։ Երբ բոտը կանչում է մարդուն, զրույցն ընկնում է Մուտքարկղ, և դուք շարունակում եք ձեռքով, ապա վերադարձնում բոտին։
Ապահո՞վ են իմ տվյալները
Այո։ Ընկերությունների տվյալները մեկուսացված են, բանալիները՝ գաղտնագրված, փոփոխությունները՝ գրանցված։ Մանրամասն՝ Անվտանգություն և տվյալներ։
Քանի՞ բոտ կարող եմ ունենալ
Մեկ ընկերությունում կարող է լինել մի քանի բոտ։ Բոտերի միջև անցնում եք վերևի բոտի ընտրիչով։
Telegram-ում աշխատո՞ւմ է
Պաշտոնական Telegram-ի միացումը շուտով է գալիս։ Մինչ այդ կարող եք կիսվել հանրային էջի հղումով Telegram-ում։