Խոսքի ոճ էջը որոշում է, թե ինչպես է խոսում ձեր բոտը — ոչ թե ինչ գիտի, այլ ինչ տոնով ու ոճով է փոխանցում այն։
Հիմնականը
- Կերպարի անունը — այս անունով բոտը կներկայանա հաճախորդներին (օրինակ՝ «Արփի»)։
- Բոտի վիճակը — հաճախորդներին պատասխանում է միայն գործող բոտը։
- Ոճի նկարագրություն — ազատ ձևակերպեք, ինչ տրամադրությամբ պիտի խոսի։ Օրինակ՝ «Ջերմ, հոգատար, առանց ավելորդ պաշտոնականության»։
Բիզնեսի տեսակից շատ բան արդեն լրացված է. հիմնականում ձեզ բավական է կերպարն ու տրամադրությունը։
Ընդլայնված կարգավորումներ
- Դիմելաձև — Դուք (պաշտոնական, հարգալից) կամ դու (մտերմիկ, ընկերական)։ Ընտրությունը կախված է ձեր լսարանից։
- Հայերենի տարբերակ — արևելահայերեն կամ արևմտահայերեն։
- Բնորոշ արտահայտություններ — նախադասություններ, որ բոտը կարող է գործածել բառացի։ Գրեք արտահայտությունը և սեղմեք Enter։
- Տերմինների բառարան — կողպված տերմիններ. բոտը գործածում է հենց այս ձևերը (օրինակ՝ ձեր ապրանքի ճիշտ անվանումը)։
- Արգելված ձևակերպումներ — թարգմանական ոճով շինծու արտահայտություններ, որ բոտը երբեք չի գործածի (օրինակ՝ «իրականացնել առաքում»)։
Ինչու է սա կարևոր
Աջակցության որակը հաճախորդը զգում է հենց տոնից։ Ճիշտ կարգավորած ոճը բոտը դարձնում է ձեր թիմի բնական մասը, ոչ թե օտար մեքենա։ Իսկ արգելված ձևակերպումների ցանկն է, որ բոտի հայերենը պահում է բնական ու կենդանի՝ առանց թարգմանական շինծուության։
Փոփոխությունից հետո սեղմեք «Պահպանել»։ Հաջորդ զրույցից բոտն արդեն խոսում է նոր ոճով։