HighChat-ը հայերեն խոսող աջակցության չատբոտ է ձեր բիզնեսի համար։ Այն սովորում է ձեր կայքից ու տվյալներից, խոսում ձեր ոճով և պատասխանում հաճախորդներին այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը մարդու միջամտություն չի պահանջում։
Ի՞նչ է անում բոտը
- Պատասխանում է հարցերին ձեր գիտելիքի հիման վրա՝ աշխատանքային ժամեր, գներ, առաքում, պայմաններ — այն, ինչ դուք եք սովորեցրել նրան։
- Խոսում է հաճախորդի լեզվով. հայերեն, ռուսերեն, անգլերեն, նույնիսկ լատինատառ հայերենով (տառադարձ՝ «barev, inch arje araqum@»)։ Բոտը հասկանում է հարցը և պատասխանում նույն լեզվով։
- Կանչում է մարդուն, երբ ինքը չի կարող օգնել։ Այդ պահին զրույցն ընկնում է ձեր Մուտքարկղ, և դուք շարունակում եք այն ձեռքով։
- Չի հորինում. եթե պատասխանը գիտելիքում չկա, բոտը ազնվորեն ասում է, որ չգիտի, ու առաջարկում մարդու օգնություն։ Աջակցության բոտը, որ գուշակում է, ավելի վատ է, քան բոտ չունենալը։
Ինչո՞վ է այն տարբերվում
Համաշխարհային չատբոտերը հայերեն խոսում են թարգմանական, շինծու ոճով։ HighChat-ը կառուցված է հենց հայերենի համար՝ ճիշտ ուղղագրությամբ, բնական ձևակերպումներով, արևելահայերենի և տառադարձի աջակցությամբ։ Սա ձեր հաճախորդը զգում է առաջին իսկ նախադասությունից։
Որտեղ է խոսում բոտը
| Ալիք | Ինչ է պետք |
|---|---|
| Կայքի վիջեթ | Մեկ տող ձեր կայքի կոդում |
| Հանրային զրույցի էջ | Մեկ հղում՝ առանց կայքի |
| REST API | Ձեր սեփական հավելվածի կամ համակարգի համար |
| Telegram | Շուտով՝ հաջորդ փուլում |
Հաջորդ քայլը
Եթե դեռ հաշիվ չունեք — ստեղծեք այն ու անցեք կարգավորման քայլերին։ Ամբողջ ճանապարհը՝ առաջին բոտից մինչև առաջին զրույցը, տևում է մի քանի րոպե։