Կայք չունենալը խնդիր չէ։ Բիզնեսի պրոֆիլ էջում լրացնում եք ձեր հիմնական տվյալները, և դրանք ինքնաշխատ դառնում են բոտի գիտելիք։ Ամենից արագ ձևն է բոտը խոսեցնելու։
Ի՞նչ կարող եք լրացնել
- Ժամեր և տեղադրություն — աշխատանքային ժամերը, հասցեն, քարտեզի հղումը։
- Կապ և սոցիալական ցանցեր — հեռախոս, Instagram, Telegram, Facebook։
- Առաքում և վճարում — առաքում ունե՞ք, որ տարածքներում, ինչ արժե, ինչ եղանակներով եք վճար ընդունում։
- Գնացուցակ — ապրանք/ծառայություն, գին և ըստ ցանկության՝ նշում։ Ավելացրեք այնքան տող, որքան պետք է։
- Պատվեր և լրացուցիչ — ինչպես պատվիրել կամ ամրագրել, և ազատ տեքստով՝ ինչ կարևոր է հաճախորդների համար իմանալ։
Ինչպես աշխատել
- Բացեք Բիզնեսի պրոֆիլ։
- Լրացրեք այն դաշտերը, որ վերաբերում են ձեզ. մնացածը կարող եք բաց թողնել։
- Սեղմեք «Պահպանել»։ Գիտելիքը թարմացվում է անմիջապես։
Նշում. Պրոֆիլը և կայքից սերտած գիտելիքը իրար չեն խանգարում — կարող եք երկուսն էլ ունենալ։ Բոտը պատասխանելիս օգտագործում է ողջ հասանելի գիտելիքը։
Ե՞րբ թարմացնել
Ամեն անգամ, երբ բիզնեսում բան փոխվում է՝ նոր գին, նոր ժամ, նոր ծառայություն։ Փոփոխությունից հետո բոտն անմիջապես սկսում է ճիշտ պատասխանել։